Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շարունակելու եմ ծառայել ՀՀ-ին և սպասարկել ազգային-պետական շահերը․ Էդմոն Մարուքյան

Շարունակելու եմ ծառայել ՀՀ-ին և սպասարկել ազգային-պետական շահերը․ Էդմոն Մարուքյան
Պաշտոնական
17:48, 14 март 2022
Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի կարգավիճակը:

Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը: 

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը: