Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մհեր Գրիգորյանը Նորդիկ-Բալթիկ երկրների դեսպանների հետ քննարկել է Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին վերաբերող հարցեր

Մհեր Գրիգորյանը Նորդիկ-Բալթիկ երկրների դեսպանների հետ քննարկել է Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին վերաբերող հարցեր
Պաշտոնական
15:22, 15 март 2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի մարտի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորդիկ-Բալթիկ մի խումբ երկրների դեսպանների, մասնավորապես՝ Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին, Էստոնիայի Հանրապետության դեսպան Ռինա Կալյուրանդին, Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Կիրստի Նարինենին, Լատվիայի Հանրապետության դեսպան Ինգրիդա Լևրենցին և Նորվեգիայի դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին:

Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին, հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացմանը և դեմարկացմանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումների և Հայաստանի վրա դրանց հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների շուրջ: