Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է ստացել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է ստացել
Պաշտոնական
17:56, 15 март 2022
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Վահագն Խաչատուրյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուն, ԱՄԷ նախագահ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանը, Լիբանանի նախագահ Միշել Աունը, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, ԱՄՆ Կոնգրեսական Աննա Էշուն, Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդը, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: