Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև բանակցություններին․ Զախարովա

Պաշտոնական
Մոսկվան ողջունում է Բաքվի և Երևանի պատրաստակամությունը՝ սկսելու խաղաղ պայմանագրի նախապատրաստումը, և պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի պատրաստակամությունը՝ սկսելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, և վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ ամեն կերպ աջակցելու բանակցային գործընթացին»,- հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում նշել է Զախարովան։
Նա հավելել է, որ դեռ վաղ է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասին։
Նարե Բաբերյան