Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիգրան Մկրտչյանը համատեղության կարգով նշանակվել է Ալբանիայում ՀՀ դեսպան

Տիգրան Մկրտչյանը համատեղության կարգով նշանակվել է Ալբանիայում ՀՀ դեսպան
Պաշտոնական
13:43, 18 март 2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Մկրտչյանին Ալբանիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին, համատեղության կարգով, նշանակել Ալբանիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)»,- ասված է նախագահի հրամանագրում: