Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գրիգորյանն ու Ենս Պլյոտներն անդրադարձել են տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հարցերի

Արմեն Գրիգորյանն ու Ենս Պլյոտներն անդրադարձել են տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հարցերի
Պաշտոնական
13:48, 22 март 2022
Սույն թվականի մարտի 21-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդական Ենս Պլյոտների հետ։

Կողմերը քննարկել են ինչպես Հայաստան-Գերմանիա, այնպես էլ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգային հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերին։