Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի զինված ուժերը խախտել են շփման գիծը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ. Արցախի տեղեկատվական շտաբ

Ադրբեջանի զինված ուժերը խախտել են  շփման գիծը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ. Արցախի տեղեկատվական շտաբ
Պաշտոնական
17:33, 24 март 2022
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի ՛ հայրենակիցներ,

Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:

Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է»: