Շոյգուն եւ Հասանովը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը. ՌԴ ՊՆ

Պաշտոնական
ՌԴ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության գոտում իրավիճակի սրման առնչությամբ։ Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման և Անդրկովկասում անվտանգության պահպանման ուղիները։ Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել խաղաղապահ գործողության ընթացքի և դրա իրականացման գոտում հումանիտար իրավիճակի շուրջ։