Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական կողմն Արցախում 2 զոհ ունի․ բացի հրաձգային զինատեսակներից, Ադրբեջանը կիրառում է նաև հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ «Bayraktar TB-2»․ Արցախի ՊԲ

Հայկական կողմն Արցախում 2 զոհ ունի․ բացի հրաձգային զինատեսակներից, Ադրբեջանը կիրառում է նաև հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ «Bayraktar TB-2»․ Արցախի ՊԲ
Պաշտոնական
15:01, 25 март 2022
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները,  շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից,  կիրառում է նաև հարվածային  անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: 

Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է: 

14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ: