Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԶՈւ-երը շարունակել են տեղաշարժերը Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով. Արցախի տեղեկատվական շտաբ

Ադրբեջանի ԶՈւ-երը շարունակել են տեղաշարժերը Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով. Արցախի տեղեկատվական շտաբ
Պաշտոնական
18:55, 26 март 2022
Ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագրեսիվ գործողությունները ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում՝ Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Արցախի զինված ուժերի կողմից, համաձայն հաղորդագրության, ձեռնարկվել են անհրաժեշտ զսպող գործողություններ՝ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով. «Քանիցս տեղի է ունեցել փոխհրաձգություն և թշնամու դիվերսիոն բնույթի գործողությունները կասեցվել են»:

Ժամը 17:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ, աշխատանքեր են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

Շփման գծի մյուս հատվածներում իրավիճակը հանգիստ է, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: