Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Արաբկիր վարչական շրջանի նոր ղեկավարին

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Արաբկիր վարչական շրջանի նոր ղեկավարին
Պաշտոնական
20:08, 29 март 2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արամ Ազատյանին: Որպես բնակիչների հետ շփման առաջին օղակ կարևորելով վարչական շրջանների համակարգված աշխատանքը՝ քաղաքապետ Սարգսյանը նշել է, որ նորանշանակ ղեկավարից ակնկալում է բովանդակային փոփոխություններ ու ծառացած խնդիրների հարցում՝ հիմնարար լուծումներ:

«Համայնքի առջև ծառացած խնդիրներին հիմնարար լուծումներ տալու համար կան ոլորտներ, որտեղ բովանդակային փոփոխություններ են անհրաժեշտ: Դուք եք այն առաջնային օղակը, որն ուղիղ կապի մեջ պետք է լինի բնակիչների հետ և տեղում ծանոթանա բարձրացվող խնդիրներին»,- նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արամ Դանիելյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ վարչական շրջանի նոր ղեկավարի հետ գործակցությունը կլինի արդյունավետ և արգասաբեր: