Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ
Պաշտոնական
12:58, 21 март 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին քրդական Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ: Ուղերձում ասված է.
 
«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին իրենց հնագույն և ամենասիրված համազգային տոնի՝ Նավրոզի կապակցությամբ:
 
Նոր տարին և գարնան զարթոնքը խորհրդանշող այս գեղեցիկ տոնը բերում է հույսերով լի նոր սպասումներ: Թող բոլոր մեծ ու փոքր փորձությունները մնան անցյալում, թող իրականություն դառնան Ձեր բոլոր բարի ձեռնարկներն ու երազանքները: Գալիք տարին լինի խաղաղության, համերաշխության և հաջողությունների տարի:
 
Հայաստանի մեր քուրդ քույրերին և եղբայրներին մաղթում եմ առողջություն, բարօրություն, երջանկություն և ամուր կամք: Մենք միասնական ջանքերով պետք է կառուցենք բարեշեն երկիր բոլորիս համար, մեր հետագա սերունդների համար:
 
Շնորհավոր Նավրոզ»: