Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի ընտրություններում քաղաքապետի ՔՊ թեկնածուն կլինի Տիգրան Ավինյանը. Վահագն Ալեքսանյան

Երևանի ընտրություններում քաղաքապետի ՔՊ թեկնածուն կլինի Տիգրան Ավինյանը. Վահագն Ալեքսանյան
Պաշտոնական
17:12, 31 март 2022
2023 թ-ի աշնանը նախատեսված Երևան քաղաքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նա լինելու է ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն։ Տեղեկությունը Civic.am-ի հետ զրույցում հաստատեց ՔՊ պատգամավոր, կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։ 

«Ավինյանը շուտով նաև կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ։ Կարևոր է շեշտել, որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին այսօր աջակցում է ՔՊ-ի ողջ թիմը»,- հավելեց ՔՊ հանրային կապերի համակարգողը։