Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հնարավոր ապօրինի ծագում ունեցող 214 գույքի առնչությամբ որոշում է կայացվել քրգործերով սկսել ուսումնասիրություններ․ Ռուստամ Բադասյան

Հնարավոր ապօրինի ծագում ունեցող 214 գույքի առնչությամբ որոշում է կայացվել քրգործերով սկսել ուսումնասիրություններ․ Ռուստամ Բադասյան
Պաշտոնական
11:57, 22 март 2021
Այսօր՝ մարտի 22-ին, ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ԱԺ-ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադառնալով կոռուպցիայի կանխարգելման գործունեությանը, ընդգծեց․

«2020թ․ սեպտեմբերի 3-ից Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը գործարկվել է և մինչև դեկտեմեբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել է թվով 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր»։ 

Ըստ Ռուստամ Բադասյանի այդ քրեական գործերով հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 430 սուբյեկտի վերաբերյալ են և նրանցից 214-ին պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ, որոնք ընթացքի մեջ են։ 

«2020թ․ գրանցվել են կոռուպցիոն բնույթի 1114 հանցագործության դեպք, որից 157-ը կաշառքի հետ կապված, 160-ը պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացման, 155-ը պաշտոնական կեղծիքի, 389-ը պաշտոնական լիազորությունները չարաշահելու, 52-ը պաշտոնական լիազորություններն անցնելու դեպքեր են»,-հավելեց նախարարը։ 

Նա նաև շեշտեց, որ Թրասփարենսի Ինթերնեյշնլ կոռուպցիայի ընկալման համաթվի 2020թ․արդյունքներով՝ Հայաստանը զգալի աճ է գրանցել։ Քանի որ 2018թ․Հայաստանը եղել է 105-րդ հորիզոնականում, 2019թ․77-րդ հորիզոնականում, իսկ 2020թ․՝ 60-րդ։