Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ֆան Յունին Չինաստանի դեսպանության նոր շենքի բացման կապակցությամբ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ֆան Յունին Չինաստանի դեսպանության նոր շենքի բացման կապակցությամբ
Պաշտոնական
18:07, 06 апрель 2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն:

Նախագահ Խաչատուրյանը և դեսպան Ֆան Յունը շնորհավորել են միմյանց Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև 30 տարի առաջ հենց այս օրը դիվանագիտական հարաբերությունների հաստատման առթիվ:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունին, դեսպանատան աշխատակիցներին՝ դեսպանության նոր շենքի բացման կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք և հաջողություններ:

Գոհունակությամբ ընդգծվել է, որ անցած 30 տարիների ընթացքում հայ-չինական հարաբերությունները զարգացում են ապրել և հետագայում ևս կշարունակեն ամրապնդվել ու խորանալ: