Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
Պաշտոնական
11:30, 08 апрель 2022
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանի ֆեյսբուքյան գրառումը

Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:

Նշենք, որ Ներսես Պողոսյանը վերջին տարիներին աչքի էր ըկնկում սկանդալային գրառումներով։

Վերջին դեպքը, որը կարծես դիմում գրելու պատճառ հանդիսացավ, այն էր, որ նրա մոտից ոստիկանությունը հայտնաբերել էր կաթուցիչ, ավելի ուշ` նրա տանից խուզարկության հետեւանքով փոքր քանակությամբ հաշիշ էր հայտնաբերվել։