Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրապարակվել է Արցախի ՄԻՊ-ի 2021 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը

Հրապարակվել է Արցախի ՄԻՊ-ի 2021 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը
Պաշտոնական
18:09, 11 апрель 2022
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «2021 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը։ Հաղորդումը բաղկացած է 14 բաժիններից, որոնցում ըստ առանձին բաժինների ներկայացված են.

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ընդհանուր բնութագիրը և հիմնական ուղղությունները.

պաշտպանի քննարկմանը ներկայացված դիմումների և բողոքների վիճակագրական տվյալները,

անձնական (քաղաքացիական) և քաղաքական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դիմումների և բողոքների ուսումնասիրության և քննարկման արդյունքները,

սոցիալական և տնտեսական իրավունքների և ազատությունների պաշտպանության վերաբերյալ դիմումների և բողոքների ուսումնասիրության և քննարկման արդյունքները,

պաշտպանի գործունեությունը խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ոլորտում։

հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակը և այդ բնագավառում Պաշտպանի գործունեությունը, 

երեխաների իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակը և այդ բնագավառում Պաշտպանի գործունեությունը,

պաշտպանի գործունեությունը հասարակության խոցելի խմբերին պատկանող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության բնագավառում։

զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակը։

հանրային ծառայությունների ոլորտում սպառողների իրավունքներն ու ազատությունները,

պաշտպանի գործունեությունը օրենսդրության կատարելագործման բնագավառում,

Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով Արցախի ժողովրդի իրավունքների կոպտագույն խախտումները, Պաշտպանի հայտարարություններն ու արտահերթ զեկույցները,

պաշտպանի ներքին և արտաքին համագործակցությունը։

պաշտպանի գործունեությունը մարդու իրավունքների և ազատությունների հանրային իրազեկման բնագավառում։

«2021 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը Պաշտպանի կողմից ուղարկվել է ԱՀ Ազգային ժողով։

Օրենքով սահմանված կարգով Հաղորդումը ներկայացվելու է նաև պետական իրավասու մարմիններին և հասարակական կազմակերպություններին։