Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպման մասին

Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպման մասին
Պաշտոնական
11:43, 13 апрель 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասյօր՝ ապրիլի 13-ին, որոշում է  ստորագրել, որով ստեղծվել է «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի նախապատրաստման, կազմակերպման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը։

Կազմում կընդգրկվեն՝
  • ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ),
  • ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ,
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (Ն. Մանուկյան),
  • ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (Վ. Հովհաննիսյան),
  • ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ (Ռ. Խաչատրյան),
  • ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ (Ն. Պետրոսյան),
  • ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (Շ. Ներսիսյան),
  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ),
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ,
  • ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետի տեղակալ,
  • ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական (Ս. Հովհաննիսյան),
  • ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության փորձագետ (Ա. Անդրիասյան),
  • ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ,
  • ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ։