Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի հետ
Պաշտոնական
15:32, 15 апрель 2022
Ապրիլի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը. այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։

Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 19-20-ը Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստմանը՝ ներառյալ երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրումը: 

Նախարարները մտքեր են փոխանակել 2020թ. նոյեմբերի 9-ին, 11-ին և 26-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հայ - ադրբեջանական սահմանի սահմանազատման հետագա քայլերի վրա։ Անդրադարձ է կատարվել նաև Երևանի և Բաքվի միջև ռուսական աջակցությամբ խաղաղ պայմանագրի համաձայնեցման հեռանկարներին: