Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշտարակի ավագանու ՔՊ խմբակցության անդամները ԱԺ պատգամավորներին ներկայացրին բնակիչների հետ հանդիպման արդյունքները․ ՔՊ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզ

Աշտարակի ավագանու ՔՊ խմբակցության անդամները ԱԺ պատգամավորներին ներկայացրին բնակիչների հետ հանդիպման արդյունքները․ ՔՊ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզ
Պաշտոնական
11:32, 22 апрель 2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ այսօր այցելել են Արագածոտնի մարզ։ Պատգամավորները մարզպետարանում հանդիպել են մարզպետարանի ղեկավարության հետ, այնուհետև հանդիպել են Աշտարակի ավագանու ՔՊ խմբակցության անդամների հետ։ Ավագանու անդամները ներկայացրեցին բնակիչների հետ հանդիպման արդյունքները, բարձրացրեցին նրանց հուզող հարցերը։ Արագածոտնի մարզ այցելած պատգամավորներն են Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արսեն Թորոսյանը, Գևորգ Պապոյանը, Միքայել Թումասյանը։ Բոլոր ներկա պատգամավորները ելույթ ունեցան և կարևորեցին մարզեր այցելությունները և հատկապես ավագանու անդամների հետ մշտական կապը։