Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մայրիկից առաջ չընկնել»․ բեզոարյան այծերը՝ CWR-ում (տեսանյութ)

Մասնավոր կերպով պահպանվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում (CWR) կենդանիներն իրենց ապահովում են զգում, ինչի մասին վկայում են անտառապահների կողմից պարբերաբար նկարահանվող տարբեր կենդանատեսակները։ 

CWR անտառապահ Մանուկ Մանուկյանի կողմից նկարահանված տեսանյութում կարծես բեմադրված է «մայրիկից առաջ չընկնել» տեսարանը։ 

 Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հանդիսանում է մասնավոր պահպանվող գոտի, որտեղ անթույլատրելի է որսը, ինչպես նաև՝ բնության հանդեպ իրականացվող ցանկացած ապօրինություն։ Տարածքը մշտապես գտնվում է անտառապահների ու տեսախցիկների անմիջական ուշադրության և հսկողության տակ։ Այս է պատճառը, որ CWR տարածքում կարելի է հանդիպել տարատեսակ հազվագյուտ կենդանատեսակների։ Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: