Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արթուր Դավթյանը աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոս. կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

Արթուր Դավթյանը աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոս. կստորագրվի փոխըմբռնման հուշագիր
Պաշտոնական
11:37, 16 май 2022
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը քառօրյա աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ, մասնավորապես, Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազի, վարչական վերահսկողության ծառայության ղեկավարի հետ:

Նախատեսված է ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազների հանդիպման արդյունքներով պայմանավորված՝ ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում:

Այցի օրակարգում, երկու երկրների ջերմ, բարեկամական կապերին համահունչ, Հայաստանի և Եգիպտոսի միջև իրավական ոլորտում հարաբերություններին նոր շունչ հաղորդելն է՝ հիմնված 2007 թ. ապրիլի 15-ին Կահիրեում ստորագրված՝ երկու երկրների միջև քրեական գործերով իրավական փոխադարձ օգնության և հանձնման մասին համաձայնագրերի վրա, այդ համատեքստում՝ նաև դատախազական կառույցների միջև գործակցության խթանումը:

Վերոնշյալ նպատակներով Կահիրե այց կատարելու հրավերը Արթուր Դավթյանը ԵԱՀ գլխավոր դատախազից ստացել է 2021 թ. դեկտեմբերին Շարմ Էլ Շեյխ քաղաքում կայացած՝ Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի (UNCAC) անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակում:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին