Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ կառուցողական երկխոսության ամրապնդումը. Վահագն Խաչատուրյանը՝ Անջեյ Դուդային

Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ կառուցողական երկխոսության ամրապնդումը. Վահագն Խաչատուրյանը՝ Անջեյ Դուդային
Պաշտոնական
12:03, 16 май 2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան 50-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ բարեկամական հարաբերություն­ների և կառուցողական երկխոսության շարունակական ամրապնդումն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում։

Վստահ եմ, որ առկա են բոլոր նախադրյալները՝ համատեղ ջանքերով մեր երկրների փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար»: