Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահի հրամանագրով՝ առաջին ատյանի եւ վճռաբեկ դատարանների դատավորներ են նշանակվել

Նախագահի հրամանագրով՝ առաջին ատյանի եւ վճռաբեկ դատարանների դատավորներ են նշանակվել
Պաշտոնական
14:02, 26 март 2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Սյուզաննա Ուլիխանյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 22-ի ԲԴԽ-15-Ո-19 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա ՈՒԼԻԽԱՆՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:
 
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արսեն Մկրտչյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2021 թվականի մարտի 24-ի ԱԺՈ-018-Ա որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արսեն ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի դատավոր»: