Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի նորընտիր վարչապետին

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի նորընտիր վարչապետին
Պաշտոնական
11:25, 25 май 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության նորընտիր վարչապետ Էնթոնի Ալբանիզին: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ավստրալիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Բարձր եմ գնահատում հայ-ավստրալիական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը։ Մեր երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը երկկողմ համագործակցության նորհեռանկարների վստահություն է ներշնչում։
 
Պատրաստակամ եմ Ձերդ գերազանցության հետ աշխատելու՝ Հայաստանի և Ավստրալիայի միջև համագործակցության ընդլայնման և խորացման նպատակով։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով երկկողմ օրակարգը կհամալրենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերով:

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և հաջողություն, իսկ Ավստրալիայի բարեկամ
ժողովրդին` բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»: