Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բլինքենն առաջարկել է ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հարցում

Բլինքենն առաջարկել է ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հարցում
Պաշտոնական
16:21, 25 май 2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մայիսի 24-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է Վաշինգտոնի օգնությունը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում, նշված է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ։

«ԱՄՆ պետքարտուղարն ու Հայաստանի վարչապետ Փաշինյանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման դրական լիցքերը։ Պետքարտուղար Բլինքենն առաջարկել է ԱՄՆ աջակցությունը սահմանների սահմանազատման և սահմանագծման ջանքերում և կոչ է արել առաջընթաց գրանցել տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցության կապերի զարգացման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Բլինքենը վերահաստատել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ երկկողմ հիմունքներով, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ աջակցությամբ, «նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ համապարփակ խաղաղության հաստատմանը»։