Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունիսի 8-ին նախատեսվում է Լավրովի այցը Թուրքիա

Հունիսի 8-ին նախատեսվում է Լավրովի այցը Թուրքիա
Պաշտոնական
15:51, 31 май 2022
Սպասվում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին կայցելի Թուրքիա: Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«ԱԳ նախարար Լավրովը և ՌԴ ռազմական պատվիրակությունը Թուրքիա կժամանեն հունիսի 8-ին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Չավուշօղլուն նաև ասել է, որ Թուրքիան մտադիր չէ մասնակցել Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներին։

«Մենք հստակ դիրքորոշում ունենք, մենք չենք մասնակցում պատժամիջոցներին և թույլ չենք տա, որ մեզ օգտագործեն դրա համար»,- ասել է թուրք նախարարը։

Չավուշօղլուի խոսքով՝ Սև ծովով հացահատիկի առաքման և այդ նպատակով անվտանգության միջանցքի բացման հարցերը նախատեսվում է քննարկել Լավրովի՝ Թուրքիա կատարելիք այցի ընթացքում։