Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մհեր Գրիգորյանը և Մարտինա Շմիդտը մտքեր են փոխանակել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ

Մհեր Գրիգորյանը և Մարտինա Շմիդտը մտքեր են փոխանակել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ
Պաշտոնական
18:38, 31 май 2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և կարևորել  կազմակերպության փորձագիտական աջակցությունը բարեփոխումների նախագծման և իրականացման փուլում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական և այլ ոլորտներում բարեփոխումների շուրջ: