Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՄԻՊ-ն այսօր հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալի հետ․ Հանդիպման ընթացքում ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը Հայաստանում

Պաշտոնական
13:38, 09 июнь 2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ:

Հանդիպման ընթացքում Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը Հայաստանում:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդը շնորհավորել է տիկին Գրիգորյանին պատասխանատու առաքելության ստանձնման առթիվ, այնուհետև հետաքրքրվել է Պաշտպանի առաջնահերթություններից, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մարտահրավերները:

Ամփոփելով հանդիպումը՝ Կարա ՄըքԴոնալդը հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել։