Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոխվարչապետ Մաթևոսյանին ներկայացվել է «Հայաստանի ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզ»-ը

Փոխվարչապետ Մաթևոսյանին ներկայացվել է «Հայաստանի ներդրումային բարեփոխումների ճանապարհային  քարտեզ»-ը
Պաշտոնական
15:57, 10 июнь 2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ներկայացվել է ԱՄՆ ՄԶԳ փորձագետների կողմից մշակված «Հայաստանի ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզ»-ը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Ռեբեկա Ուայթը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լևոն Օհաննեսյանը, այլք։

Փոխվարչապետ Մաթևոսյանը ողջունել է բոլորին Հայաստանի կառավարության համար նման կարևոր հարցի քննարկման շրջանակում և ընդգծել, որ բարենպաստ բիզնես և ներդրումային միջավայր ստեղծելը առանցքային դեր ունի ՀՀ հանձնառության մեջ՝ ուղղված գիտելիքի վրա հիմնված, արտահանմանն ուղղված և ներառական տնտեսություն կառուցելուն: «Հետևապես, մենք շարունակական աշխատանքներ ենք իրականացնում ոչ միայն մեր քաղաքականությունն ու օրենսդրական միջավայրը բիզնեսի համար ավելի հարմար դարձնելու, այլև ներդրումներիխթանմանն ու դյուրացմանը նպաստող ինստիտուցիոնալ կարգավորումներ ստեղծելու ուղղությամբ»,- նշել է փոխվարչապետը և այդ համատեքստում բարձր գնահատել վերջին տարիներին ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությունն ու նշված գործընթացին աջակցելու ջանքերը։

Փոխվարչապետի խոսքին հաջորդել է Ճանապարհային քարտեզի ներկայացումը, որի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներն անդրադարձ են կատարել ներդրումային քաղաքականությանը, ներդրումների խթանմանն ու դյուրացմանը, ինչպես նաև ներդրումային արտոնություններին ու ներդրումների ինստիտուցիոնալ կառուցվածքին։