Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանը հունիսի 14-15-ը աշխատանքային այցով կգտնվի Բուլղարիայում

Արարատ Միրզոյանը հունիսի 14-15-ը աշխատանքային այցով կգտնվի Բուլղարիայում
Պաշտոնական
12:54, 13 июнь 2022
Հունիսի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բուլղարիայում:Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Բուլղարիայի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի և ԱԳ նախարարի հետ:

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարներն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: