Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին
Պաշտոնական
13:41, 17 июнь 2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին Ազգային տոնի առթիվ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Իսլանդիայի հետ համագործակցության շարունակական զարգացումը:

Լիահույս եմ, որ երկուստեք ջանքերով կկարողանանք ընդլայնել և խորացնել երկու երկրների միջև հարաբերությունները՝ համալրելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և ապագային միտված նոր ծրագրերով»: