Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲԴԽ հայտարարությունը՝ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրության մասին

ԲԴԽ հայտարարությունը՝ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրության մասին
Պաշտոնական
15:51, 20 июнь 2022
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների` հայտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում:

Այս մասին հայտնում են ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

«Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության»,-նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը ասուլիսի ժամանակ հրապարակեց իր և ներկայումս ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ 2021-ին տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը: Այն լսելուց հետո Վարդազարյանը մեկնաբանեց ձայնագրությունը՝ ասելով, որ իրեն Ջհանգիրյանը փորձում է համոզել հրաժարական ներկայացնել մինչև որոշակի ժամկետ, և այդ դեպքում իր նկատմամբ քրեական գործ չի հարուցվի: