Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ
Պաշտոնական
10:14, 21 июнь 2022
Շնորհավորում եմ բոլորիս և մասնավորապես՝ ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատարությանն ու ողջ անձնակազմին Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ:
 
Ոստիկանության զորքերը մեր հանրապետության հասակակիցն է: Կազմավորվելով դժվարին 90-ականներին՝ Ոստիկանության զորքերը մարտական մկրտություն ստացավ հենց ռազմի դաշտում՝ դրան զուգահեռ թիկունքում պահպանելով հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը, ամենօրյա պայքար մղելով հանցավորության դեմ:
 
ՀՀ Ոստիկանության զորքերը միշտ եղել են զինված ուժերի կողքին՝ զինծառայողների հետ հայրենական սահմանները պաշտպանելով ցանկացած ոտնձգությունից:
 
Դրա ևս մեկ վկայությունն էր 2020 թվականի 44-օրյա պատերազմը, երբ բանակային ու ոստիկանական ստորաբաժանումների հետ Զորքերի զինծառայողները փառքով պսակեցին իրենց անունը:
 
Ցավոք, այս փառավոր ճանապարհին Ոստիկանությոան զորքերը տվել են նաև թանկ ու անդառնալի կորուստներ, նվիրյալների, որոնք առանց երկմտելու իրենց կյանքն են դրել հանուն Հայրենիքի: 
 
Փա՛ռք մեր զոհված զինծառայողների պայծառ հիշատակին:
 
Խորին խոնարհում անմահ հերոսների ծնողներին՝ երկրին այդպիսի զավակներ պարգևելու համար:
 
Այսօր Ոստիկանության զորքերը մեծ վաստակով և լիիրավ իրավունքով են ներկայանում իրենց կազմավորման հոբելյանին, և ես կրկին շնորհավորում եմ հրամանատարությանն ու զինծառայողներին, մաղթում նորանոր ձեռքբերումներ ծառայության ընթացքում և խաղաղություն բոլորի օջախներին:
 
Բարի ծառայություն: