Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանության զորքերին մաղթում եմ վճռականություն մեր երկրի և հասարակության անդորրի ու անվտանգության պահպանման գործում. Վահե Ղազարյան

Ոստիկանության զորքերին մաղթում եմ վճռականություն մեր երկրի և հասարակության անդորրի ու անվտանգության պահպանման գործում. Վահե Ղազարյան
Պաշտոնական
14:07, 21 июнь 2022
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության զորքերի 30-ամյա հոբելյանի առթիվ:

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ Ոստիկանության զորքերին կազմավորման 30-ամյակի առթիվ:

Ոստիկանության զորքերը ստեղծվեցին 1992 թվականին, երբ թշնամին ոտնձգել էր մեր Հայրենիքի սահմաններին, իսկ երկրի ներսում, օգտվելով խառնակ իրավիճակից, գլուխ էին բարձրացրել հանցավոր տարրերը՝ սպառնալով հանրային անդորրին և քաղաքացիների անվտանգությանը:

Զորքերը, ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ, նորաստեղծ բանակի հետ կողք կողքի, առավելագույնն արեցին մեր սահմանների պաշտպանության համար՝ զուգահեռաբար լիարժեք կատարելով օրինականության և հասարակական կարգի ապահովման իրենց գործառույթները երկրի ներսում:

Պատվով ու նվիրումով կատարելով ծառայողական պարտքը՝ Ոստիկանության զորքերը, ցավոք, նաև թանկ ու անդառնալի կորուստներ ունեցան:

Փա՛ռք և խորին խոնարհում մեր հավերժացած զինակիցների պայծառ հիշատակին:
Փա՛ռք բոլոր նրանց, ովքեր այսօր շարունակում են Զորքերի 30-ամյա ավանդույթներն ու սրբազան գործը:

Հոբելյանական տարեդարձի առթիվ կրկին շնորհավորում եմ Ոստիկանության զորքերի ողջ անձնակազմին, զինծառայողների ընտանիքներին, վետերաններին:

Շնորհավորում եմ մեր համաքաղաքացիներին, որոնք մասնակցություն ու ներդրում են ունեցել Ոստիկանության զորքերի կայացման դժվար ու հերոսական ընթացքին:

Շնորհավորում եմ բոլորին ու բոլորիս, իսկ Ոստիկանության զորքերին մաղթում պրոֆեսիոնալ հմտությունների մշտական կատարելագործում ու նվիրյալ վճռականություն՝ մեր երկրի և հասարակության անդորրի ու անվտանգության պահպանման գործում:

Անփորձանք ծառայություն ձեզ»,- ասված է ուղերձում: