Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է 5 վերապատրաստող կազմակերպություն

ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է 5 վերապատրաստող կազմակերպություն
Պաշտոնական
12:54, 31 март 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը: 
Հրամանի համար հիմք է հանդիսացել կազմակերպությունների ընտրության նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը: 

Մրցութային շեմը հաղթահարել են 5 կազմակերպություն, որոնք էլ երաշխավորվել են վերապատրաստումների իրականացման համար: Այդ կազմակերպություններն են.

1) «Նոր ժամանակի կրթություն» հասարակական կազմակերպություն,
2) «Ուսուցման ազգային հիմնադրամ»,
3) «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպություն,
4) Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ,
5) «Մաստեր Սթայլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: