Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսի ռուսական կողմում կա մոտ 300 կուտակված բեռնատար մեքենա

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսի ռուսական կողմում կա մոտ 300 կուտակված բեռնատար մեքենա
Պաշտոնական
10:33, 13 февраль 2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 300 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։