Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Չոբանյանը կնշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց Հայկ Չոբանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի պաշտոնից:
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը լքում է  իր պաշտոնը և նրա փոխարեն նախարար կնշանակվի Հայկ Չոբանյանը։

Վարչապետը նաև շնորհակալություն հայտնեց Հակոբ Արշակյանին՝ իր կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ ըստ էության զրոյից նոր նախարարություն է ստեղծվել։