Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ԶՈւ պատասխան գործողություններով կրակը լռեցվել է

Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ԶՈւ պատասխան գործողություններով կրակը լռեցվել է
Պաշտոնական
10:32, 16 июль 2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, թե իբր հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Միևնույն ժամանակ, հենց ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն են տարբեր, այդ թվում խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի նշված հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։