Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սակրավորները Մարտակերտում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ. ԱԻՊԾ

Սակրավորները Մարտակերտում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ. ԱԻՊԾ
Պաշտոնական
12:14, 13 февраль 2021
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ծառայության սակրավորական ջոկատները ռազմամթերք ու այլ պայթուցիկ առարկաներ հայտնաբերելու նպատակով, այս պահին Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Մաղավուզ, Մեծ շեն, Վարնկաթաղ համայնքներում և 《Պուշկեն յալ》կոչվող տեղամասում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ։

Հայտնաբերված զինամթերքը կոչնչացվի տեղում։

Տեղեկատու հեռախոս`911։