Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Երևանում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Վրաստանի ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Երևանում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Պաշտոնական
13:55, 15 август 2022
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանի «Սուրմալու» շուկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և մտերիմներին։
 
«Երևանում հզոր պայթյունի մասին տեղեկությունները ցնցող են: Մեր ցավակցությունն ենք հայտնում ողբերգության զոհերի հարազատներին և մտերիմներին։ Բոլոր տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Այս դժվար պահին մենք համերաշխություն ենք հայտնում մեր հայ բարեկամներին»,- ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։