Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում Լիբանանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանի պայթյունի զոհերի հարազատներին

Հայաստանում Լիբանանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանի պայթյունի զոհերի հարազատներին
Պաշտոնական
18:25, 15 август 2022
Հայաստանում Լիբանանի դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով կորցրել են հարազատներին։

«Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում, իսկ այս դժվարին պահին մեր մտքերն ու աղոթքները բարեկամ Հայաստանի ժողովրդի հետ են»,- Ֆեյսբուքում գրել է Լիբանանի դեսպանությունը: