Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ցավակցությունն է հայտնել Երևանում պայթյունի հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ցավակցությունն է հայտնել Երևանում պայթյունի հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ
Պաշտոնական
11:09, 18 август 2022
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը ցավակցությունն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ:

«Սգո այս օրերին ես միանում եմ բոլոր հայերին և հիշում եմ նրանց, ովքեր մահացան «Սուրմալու» շուկայում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, և շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Շմիդը: