Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիպրոսի ԱԳՆ-ը հեռախոսազրույցի ընթացքում ցավակցել է Արարատ Միրզոյանին․ զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտագության հարցերի

Կիպրոսի ԱԳՆ-ը հեռախոսազրույցի ընթացքում ցավակցել է Արարատ Միրզոյանին․ զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտագության հարցերի
Պաշտոնական
17:43, 18 август 2022
Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում Իոաննիս Կասուլիդեսը ցավակցություն է հայտնել օգոստոսի 14-ին Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մարդկային զոհերի առնչությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: 

ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել Հայաստան-Կիպրոս հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Քննարկվել են երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա ընդլայնման և ամրապնդման հեռանկարները:   

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային անվտագության հարցերի։