Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչությունը նոր պետ ունի

Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչությունը նոր պետ ունի
Պաշտոնական
18:35, 22 август 2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության նոր պետ է նշանակել Տիգրան Սամվելյանին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Սամվելյանը եղել է արտաքին գործերի նախարարության քարտուղարության խորհրդականը։

Նա այս պաշտոնում նշանակվել է 3 տարի ժամկետով` գործուղման առաջին օր համարելով 2022 թվականի օգոստոսի 22-ը: