Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի վարչապետին

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի վարչապետին
Պաշտոնական
16:54, 02 сентябрь 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վիետնամի Սոցիալիստական Հանրա-պետության ժողովրդին ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:

Բարձր եմ գնահատում հայ-վիետնամական հարաբերություններում գրանց-վող դրական զարգացումները։ Մեր երկրների միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն և փոխշահավետ համագործակցության հարուստհեռանկարներ։

Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում Հայաստանի և Վիետնամի միջև ավանդական ջերմ հարաբերություններն էլ ավելի կզարգանան և կամրապնդվեն` ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Վիետնամի բարե-կամ ժողովրդին` բարեկեցություն և երջանկություն»: