Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գրիգորյանը Իգոր Խովաևին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Արմեն Գրիգորյանը Իգոր Խովաևին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը
Պաշտոնական
15:28, 14 сентябрь 2022
Սեպտեմբերի 13-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ:
 
ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:
 
Զրուցակիցները նաև քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։