Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօրվա դրությամբ հաստատված զոհերի թիվը 135 է, ցավոք, դա վերջնականը չէ, ունենք նաև բազմաթիվ վիրավորներ. Նիկոլ Փաշինյան

«Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը ագրեսիա են իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, և ՀՀ զինված ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ, զինվորներ հայրենիքի պաշտպանության դիրքերում անձնուրացաբար զոհել են իրենց կյանքը»,- այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր զոհերի հիշատակը:

Ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը, այսօրվա դրությամբ հաստատված զոհերի թիվը 135 է, բայց, ցավոք, այս թիվը վերջնական չէ. «Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ»: