Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը նշանակվեց Երեւանի քաղաքապետի տեղակալ. տեսանյութ

Երևանի ավագանու արտահերթ նիստում Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ:

Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 44 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ:

«Շնորհավորում եմ, պարո՛ն Ավինյան: Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք»,- ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: