Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին
Պաշտոնական
15:27, 15 февраль 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ:

«Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունները: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով և երկկողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացմամբ մեզ կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել միջպետական համագործակցությունը», - Ըստ նախագահի գրասենյակի, իր ուղերձում ասել է Արմեն Սարգսյանը։

Նա Ալեքսանդր Վուչիչին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Սերբիայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն: